Անհավանական համեղ, բերանում հալվող շոկոլադե տորթ առանց ալյուրի

Առաջարկում ենք շոկոլադե, մրգային տորթի բաղադրատոմս, որի համը տրամադրություն է բարձրացնում։ Բաղադրությունն էայնքանով է հետաքրքրական, որ իր մեջ ալյուր ներառված չէ։ Պատրաստման գործընթացը դժվար չէ։

Եվ այսպես, պատրաստման համար ձեզ անհրաժեշտ կլինի՝

Ձևաման 23 սմ տրամագծով

Դառը շոկոլադ — 125 գ

Կաթնային շոկոլադ — 125 գ

Շաքարավազ — 120 գ

Սերուցքային կարագ — 130 գ

Հավկիթ — 5 հ․

Կակաո — 65 գ

Աղ՝ մեկ պտղունց

Վանիլին — 1 ճ․ գ․

Ազնվամորի զարդարելու համար։ Իհարկե կարելի է փոխարինել ցանկացած հատապտղով։

Ջնարակ՝

Դառը շոկոլադ — 125 գ

Կաթնային շոկոլադ — 125 գ

Սերուցք — 200 մլ

Ջրային գոլորշու վրա հալեցնել սերուցքային կարագը և շոկոլադը, թողնել մի փոքր սառչի։ Ավելացնել աղ, շաքարավազ, վանիլին, լավ խառնել։ Ավելացնել հավկիթները, խառնել, այնուհետև կակաոն և բոլորը միասին հարել հարիչով։

Ձևամանը պատել կարագով և պատրաստի խմորը լցնել ձևամանի մեջ։ Թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում 30 րոպե։ Այժմ անհրաժեշտ է անցնել ջնարակի պատրաստմանը։

Շոկոլադը հալեցնել ջրային գոլորշու վրա, ապա ավելացնել սերուցքը և լավ հարել հարիչով։ Այնուհետև լցնել տորթի վրա և զարդարել հատապտղով։

Понравилась статья? Поделиться с друзьями: