Երգչուհի Աննա Դովլաթյանը , ով շատ ակտիվ է համացանցում, հանրայնացրել է անչափ գեղեցիկ լուսանկարներ, որոնք արված են սիրո տոնի առիթով։ Նրանք օրն անցկացրել են ընտանիքով։
Լուսանկարներից դատելով՝ հասկանալի է, որ տոնը հայտնի զույգը անցկացրել է ընտանեկան ջերմ մթնոլորտում և ինչպես միշտ երջանիկ ծնողները իրենց հետ տարել են նաև փոքրիկ Կարինային։ Երգչուհին իր սոցհարթակում շատ հաճախ է պատմում իր դստեր մասին։
Գրառումներից մեկում Աննան պատմել է, որ իր բախտը բերել է․ Կարինան բավականաչափ խելոք է և անգամ առանձին սենյակում է քնում։ Երիտասարդ մայրիկը հավատացնում է, որ երեխայի խնամքի հարցում դժվարությունների չի բախվում, քանի որ դուստրը բավականաչափ խելոք է։
Երգչուհին նաև մի առիթով նշել է, որ փոքրիկի խնամքով զբաղվում են բացառապես ծնողները։ Նրանք դայակի չեն վստահում։ Ավելի վաղ Աննան հանրայնացրել էր Կարինայի հերթական լուսանկարները։
Երգչուհու հետևորդներն անչափ ուրախանում են փոքրիկի լուսանկարներով և իրենց ուրախությունն արտահայտում են մեկնաբանություններում։