Արագ և համեղ թխվածքաբլիթներ, որոնք կհավանեն ընտանիքի բոլոր անդամները։ Կարող եք մատուցել թե՛ սուրճի, թե՛ թեյի հետ, ինչպես նաև հիանալի նախաճաշ կարող են լինել։
Եվ այսպես, այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի՝
Խմորի համար՝
Հավկիթ — 1 հ․
Շաքարավազ — 100 գ
Մածուն — 100 գ
Սերուցքային կարագ — 50 գ
Կակաո — 40
Ալյուր — 130 գ
Սոդա — 0,5 թ․ գ․
Փխրեցուցիչ — 0,5 թ․ գ․
Աղ՝ մեկ պտղունց
Կրեմի համար՝
Կաթնաշոռային պանիր — 200 գ
Թթվասեր — 100 գ
Շաքարիկ փոշի — 60 գ
Հավկիթը շաքարավազի և աղի հետ լավ խառնել, այնուհետև ավելացնել մածունն ու հալեցրած կարագը, որից հետո ալյուրի հետ խառնել կակաոն, փխրեցուցիչը, սոդան և այդ ամենը անցկացնել մաղով ու ավելացնել ձվային զանգվածին։ Լավ խառնել և 15 րոպեով դնել սառնարանում։
Այդ ընթացքում անհրաժեշտ է պատրաստել կրեմը։ Կրեմի համար նախատեսված բաղադրամասերը միախառնել և վերջ։ Այժմ անհրաժեշտ է ձեռքերը պատել բուսայուղով , ապա խմորից վերցնել մի փոքր կտոր, ձևավորել գնդիկներ և դասավորել յուղաթղթով նախապատրաստած ձևամանի մեջ։
Թխել 170 աստիճան տաքացված ջեռոցում 15 րոպե, որից հետո սառեցված թխվածքաբլիթների վրա քսել կրեմ և ծածկել մեկ այլ թխվածքաբլիթով։