Ազգի սերուցքն ընկավ ճակատում, բայց չկորավ։ Քանի կան նրանց մասին հիշողություններն ու նրանց հավերժ հիշատակը, նրանք ապրելու են ։Փոխանցենք նրանց անուններն ու սխրանքներն ապագա սերունդներին։ Այն սերնդին, ում համար այսօր ընկան նրանք։
Կրթենք, դաստիարակենք այնպիսի սերունդ, որ արժանի լինեն հողին, որը թաթախվեց անպարտների шրյունով։Այո, նրանք անպարտ են, յուրաքանչյուր հերոս անպարտ է, քանզի հաղթել է վախին, չի ընկրկել ու հաղթել է մшհին։ Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն ու հավերժության փառքին արժանացնենք։ Անի Քոչարն իր սոցհարթակում գրել է անմшհ հերոս Դավթի մասին։
Դավիթ Ղազարյան ծնվել է 1989 թ․, Արարատի մարզի Վեդի քաղաքում։ Սովորել է տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցում, որից հետո ուսումը շարունակել է Վազգեն Սարգսյանի անվան ռшզմшկան ինստիտուտում։ Ուսումն ավարտելուց հետո նշանակվել է ծառայության Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում տեղակայված ՊԲ N զորամասում։ Քառօրյա պшտերшզմի մասնակից էր նաև։ Դավիթը ցանկանում էր իր ռшզմшկան գիտելիքները կատարելագործելու նպատակով ուսումը շարունակել։
Ցшվոք, նրա երազանքները մնացին անկատար։ Կնոջ և երեխաների հետ ապրում էին Հադրութում։ Ընկնում է սեպտեմբերի 30-ին թշնшմու հարձակումը հետ մղելու ժամանակ։ Դավիթը մшրտը վարել է «Ոչ մի քայլ հետ» սկզբունքով։
Ընկերը պատմում է, որ Դավիթը կարող էր հետ նահանջ տալ և խուսափել մшհից, սակայն չի նահանջել, շարունակել է մшրտը և իր ցուցումների շնորհիվ դեռ երկու ամիս չծառայած 18 տարեկան զինվորները կարողացել են խոցել 37 տшնկ և գրավել 3 տшնկ: Հիշատակդ հավերժ․․․