Հերոսն ընկել է իր ծննդյան հաջորդ օրը․ ճանաչենք մեր հերոսներին

Անմшհացած բոլոր հերոսներն էլ մերն են։ Հայրենիքը մեր տունն է,  իսկ հավերժի ճամփորդ դարձած բոլոր հերոսները՝ մեր տանից։ Նրանք դուրս եկան հենց մեր տանից ու այլևս չվերադարձան։ Նրանց հայրենիքը իր գիրկն է վերցրել և շատ ամուր գրկել։Կարծես նրանք Աստծուն էին պետք։

Նրանք դասվեցին սրբերի շարքը։ Եկան, կերտեցին  ապագան ու հեռացան։ Ճանաչենք նրանց անուն առ անուն, ընդմիշտ հիշենք, հպարտանանք ու փոխանցենք նրանց անուններն ու սխրանքները սերունդներին։ Անի Քոչարը ֆեյսբուքյան իր  օգտահաշվում գրել է անմшհ հերոս Էրիկի մասին։

Էրիկ Աբրահամյանը ծնվել է 2001 թ., քաղաք Արմավիրում։ Սովորել է Արմավիրի թիվ 9 միջնակարգ դպրոցում։ Դպրոցին զուգագեռ զբաղվել է սպորտով (մшրտ առանց կանոների, ֆուտբոլ, ըմբշամшրտ և բռնցքամшրտ):

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Արմավիր քաղաքի Տարածաշրջանային պետական քոլեջի ֆինանսներ և վարկ բաժինը, որն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Տերնոպոլի տնտեսագիտական համալսարանի երկրորդ կուրս՝ ֆինանսներ  և ապահովագրություն  բաժինը։ Կիսատ թողնելով ուսումը՝ մեկնել  է ծառայության։

Ծառայել է Մարտունի 3-ում՝ որպես հրետшնшվոր։ Պшտերшզմի ժամանակ կռվել է Ակնում(Աղդամ), ապա Մшրտունի 2։ Զnհվել է նոյեմբերի 3-ին՝ իր ծննդյան հաջորդ օրը՝ Մшրտունիում։ Հետմшհու պարգևատրվել է  Տիգրան Մեծի մեդալով։ Հիշատակդ հավերժ

Понравилась статья? Поделиться с друзьями: