«Յոթ շրջաններն անվերապահորեն պետք է հանձնվեր»․ Սերժ Սարգսյանի հարցազրույցում կարմիր թելով անցնող պնդումը․ հետաքրքիր մանրամասներ

Արդեն մեկ օր է ինչ հասարակությունը քննարկում է Սերժ Սարգսյանի հարցազրույզը։ Հայաստանի Հանրապետության երրորդ  նախագահը անդրադարձել է մի շարք կարևոր կետերի և պարզաբանել մի շարք խնդիրներ։

Նախ խոսել է 2018-ին իր հրաժարականի մասին և պարզաբանել, որ ինքը երկիրը հանձնել է Կարեն Կարապաետյանին, ինչպես նաև բացատրել է  իր՝ վարչապետի պաշտոնում մնալու անհրաժեշտությունը։

Այն է՝ մնալ որպես գլխավոր բանակցող Արցախի հարցում, քանի որ երրորդ նախագահը կարծում է, որ գլխավոր բանակցողի փոփոխությունը երկրի համար ճակատագրական կլիներ։ Հարցազրույցի ընթացքում արծարծվել են մի շարք հարցեր, սակայն այժմ անդրադառնում ենք Արցախի յոթ շրջանների հանձնման վերաբերյալ քննարկմանը։

Սերժ Սարգսյանն ասել է, որ յոթ շրջանները, այնուամենայնիվ, պետք է հանձնվեր։ Այս պնդումը  հասարակության տարբեր շերտերում թեժ քննարկման ալիք է բարձրացրել, որին անդրադարձ է կատարել նաև Էդմոն  Մարուքյանը։

Մարուքյանը գրել է, որ եթե յոթ շրջանները պետք է անվերապահորեն հանձնվեին, ապա ինչո՞ւ էին միլիոնավոր գումարներ ծախսվում այդ տարածքներում քաղաքներ  կառուցելու համար։ «Ստացվում է, որ քաղաքացու հարկերը ուղղվել են մի տարածքի վրա, որը նախատեսված է եղել հանձնել Ադրբեջանին»,- գրել է Մարուքյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: