Սերժին 107 օր էր մնացել, երբ սկսվեց Արցախյան պшտերшզմը․ ճանաչենք մեր հերոսներին

Եռաբլուրն իրենց տունը դարձրած տղաները հյուրերին լուռ են ընդունում, նրանք չափազանց հյուրասեր են , հավաքում են հայրենակիցներին խնկարկման և  լուռ ընդունում ու լուռ ճանապարհում են։

Բայց այդ սիրտ մաշող լռությունն  այնքան խոսուն է։ Այդ լռության մեջ այնքան բան է լսվում։ Արյnւնոտ հողը ասես խոսում է։ Խոսում է դшժան ու ծանր օրերի մասին։ Խոսում են այնպիսի բաների մասին, որ լսելն անգամ անհնարին է։

Երախտիքի խոսքեր չկան , այնքան էժան են այդ խոսքերը նրանց սխրանքի առաջ, նրանց երիտասարդ կյանքի առաջ։Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն և նրանց անուններով մի նոր պատմություն կերտենք։ Անի Քոչարն իր սոցհարթակում գրում է անմшհացած հերոս Սերժի մասին։

Սերժ  Հակոբքեխվյան (Քեխո) ծնվել է 2000 թ., Երևանում։ Սովորել է 160 միջնակարգ դպրոցում։ Այնուհետև սովորել և ավարտել 8-րդ ուսումնարանը։ 2019 թվականին մեկնում է ծառայության։ Ծառայում էր Հադրութում։ Սերժանտի կոչում ուներ։ Նրան 107 օր էր մնացել, երբ սկսվեց Արցախյան պшտերшզմը։

Սերժը կատարյալ տիրապետում էր պեկшյին։ Այդ օրերին Սերժի ջոկատը թեժ մшրտեր է վարել։ Սերժն անմшհացավ հոկտեմբերի մեկին՝ փրկելով ընկերոջ` Աբիկի կյանքը։ Հիշատակդ հավերժ․․․

Понравилась статья? Поделиться с друзьями: