Այսօր՝ փետրվարի 17-ին, վաստակավոր արտիստ Լևոն Շարաֆյանի ծննդյան օրն է։ Ծնվել է 1947 թվականին, Երևանում։ Սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։
Աշխատել է Կիրովականի Աբելյանի անվան թատրոնում, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ 2001 թվականից բնակություն է հաստատել Ամերիկայում։
Բեմադրել է ներկայացումներ՝ Ուստնովի և Տաբակովի «Ձյունանուշիկն ու յոթ թզուկները», Պապայանի «Երևանյան վարդեր», Ֆրանի «Շրջադարձ» պիեսները։ , խաղացել մի շարք ներկայացումներում՝ «Համլետ», «Ռոﬔո և Ջուլետ», «Ավտոբուս»,«Մեծապատիվ մուրացկաններ» և այլ բազմաթիվ ներկայացումներ։
Իր դերակատարությունն է ունեցել նաև մի շարք ֆիլմերում՝ «Որտեղ էիր մարդ աստծո», «Աստղային ամառ», «Մենավոր ընկուզենի», ինչպես նաև Ամերիկայում նկարահանված մի շարք սերիալներում՝ «Էմիգրանտներ», «Լոս», «Մեղավորներ» և այլն։ Դերասանն ամուսնացել է երկու անգամ։ Առաջին կինը Ռուզան Մուրադյանն է։ Նրանք ունեն մեկ որդի։
Երկրորդ անգամ ամուսնացել է Նելլի Դանիելյանի հետ։ Նրանք ունեն երկու որդի։ Շնորհավորում ենք դերասանին, ցանկանում առողջություն և բարի տարեդարձ։