«Էդ վերջին երգչուհին ինչ մեղքս էր, այ մարդ»․ Լիլուի գրառումն իր մասին

Սիրված երգչուհի Լիլուն արդեն տևական ժամանակ է ինչ ապրում է Ամերիկայում։ Նա ամուսնացել է և արդեն երկու հրաշք բալիկ ունի։ Մի քանի ամիս առաջ Լիլուն երկրորդ անգամ մայրացավ։ Նա հրաշալի դուստր է ունեցել, ում անվանակոչել է Մարիա։

Երջանիկ մայրիկը իր սոցհարթակում հաճախ է կիսվում երեխաների լուսանկարներով և տեսանյութերով։ Լիլուն հաճախ հանդես է գալիս հումորային տեսանյութերով, ինչն անչափ հավանում են նրա հետևորդները։

Այս անգամ երգչուհին հանրայնացրել է մի քանի լուսանկաիրներ, որտեղ հրաշալի տեսք ունի։ Լուսանկարներին երգչուհին գրառում է կցել, որը հումորային բնույթ ունի։

Նա գրել է․ «Հասցնել լինել երկու երեխաների մամա, ուշադիր և սիրելի կին, տնային տնտեսուհի, կազմ ու պատրաստ երգչուհի։ Էդ վերջին երգչուհին ինչ մեղքս էր, այ մարդ»։

Լիլուի հետևորդները մեկնաբանություններում հաճոյախոսություններով են հանդես եկել և նշել, որ  երգչուհին հրաշալի տեսք ունի դստեր ծննդից հետո։

Ավելի վաղ Լիլուն սիրո տոնի առիթով հանրայնացրել էր իր և ամուսնու լուսանկարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: