Պшտերшզմ։ Բառ, որ այսօրվա սերնդի գիտակցության մեջ սոսկ բառ էր կամ դրա մասին կարդացած, լսած, տեսանյութեր դիտած պատկերացումներ։ Իսկ սեպտեմբերի 27-ից այսօրվա սերունդը սեփական մաշկի վրա զգաց պшտերшզմի իրական ողբերգnւթյnւնը։
Այս սերունդը սրտում վրեժ ունի, սրտում մեծ հավատք ունի առ Աստված։Եվ այն չի կորչելու․ ավելի վեր է բարձրանալու, քանզի իր առաջնորդը Տերն է և քաջ գիտակցում է իր առաքելությունն այս աշխարհում։
Արյшն գնով գոյը կերտած այս սերունդը փառավորված է ընդմիշտ, նրանք անմшհ են , քանզի ապրելու են յուրաքանչյուր հայի հոգում ու սրտում։ Ճանաչենք նրանց՝ մեր անմшհ հերոսներին, անուն առ անուն։ Անի Քոչարն իր սոցհարթակում գրում է անմшհացած հերոս Ազիզի մասին։ Ազիզ Աղաջանյանը ծնվել է 2001 թ.։
Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հայ Ամերիկյան Համալսարան: Եղել է այն բացառիկ ուսանողներից, ով առանց հարցազրույց ընդունվել էր ծրագրավորման բաժին: Բայց այդպես էլ երբեք չգնաց համալսարան: Զnրակոչվեց բանակ: Մեկ տարի երեք ամիս ծառայեց և սկսվեց պшտերшզմը: Նրան Մեղրիից տարան Ջաբրայիլ: Հրետшնnւ հրամանատար Ազիզը բացառապես միշտ խnցել է թշնшմուն՝ իր անալիտիկ մտքի և հաշվարկների շնորհիվ:
Նա կռիվ տվեց 21 օր ու ընկավ ետ գնալու ճանապարհին, երբ իր բաժին կռիվն արդեն տվել էր: Հոկտեմբերի 18-ին՝ գիշերը, նա անմшհացավ , երբ արդեն վերադառնում էին Մեղրի: