Վերջին օրերին Սերժ Սարգսյանի հարցազրույցը բուռն քննարկումների առիթ է դարձել։ Հասարակության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ հանդես են գալիս հարցազրույցի վերլուծության իրենց տարբերակներով։
Կրթության նախկին նախարար Արայիկ Հարությունյանը նույնպես անդրադարձել է վերոնշյալ հարցազրույցին։ Հարությունյանն իր ֆեյսբուքյան օգտահաշվում այս մասին գրառում է կատարել և այն վերնագրել՝ «Կլինի՞ մի քիչ էլ մնամ»։
Գրառման մեջ Արայիկ Հարությունյանը պատմում է Սերժ Սարգսյանի հարցազրույցի այն հատվածի մասին, երբ նա ասել է, որ Կարեն Կարապետյանին կանչել է, ցույց տվել հրաժարականի տեքստը և ասել, որ գնա մեկուսարան ու տեղյակ պահի։
Սակայն Հարությունյանը պարզաբանում է, որ այդ օրը Կարեն Կարապետյանը մեկուսարան էր եկել քննարկելու մի քանի տարբերակ․ 1) Կլինի՞ մնամ մինչև աշուն՝ մինչև Ֆրանկոֆոնիա, 2) Կլինի՞ ապրիլի 25-ին գնամ։ Եվ, բնականաբար, մերժվել է։ Սերժ Սարգսյանը հեռացել է «Հե՛նց հիմա, հե՛նց այս պահին» ճնշման տակ։
Հարությունյանը նաև նշում է, որ այս մասին գիտի իրենց ողջ թիմը և Կարեն Կարապետյանը, բայց Սերժ Սարգսյանը ստում ու ստում է։