Շոկոլադե տորթ, որը պատրաստվում է թավայի մեջ․ անչափ համեղ, նուրբ և փափուկ

Տորթերի բազմազանության մեջ այսօր առաջարկում են անչափ համեղ, նուրբ և փափուկ տորթի բաղադրատոմս, որը պատրաստվում է թավայի մեջ։ Այն հեշտ է պատրաստել։ Փորձեք և կհամոզվեք։

Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի․

Ալյուր — 250 գ

Կակաո — 50 գ

Փխրեցուցիչ — 15 գ

Վանիլ՝ ըստ ճաշակի

Շաքարավազ — 100 գ

Հավկիթ — 2 հ․

Կաթ — 140 մլ

Բուսայուղ — 50 մլ

100 մլ եռացրած ջուր + 1 թ․ գ․ սոդա

Մաղով անցկացնել ալյուրն ու  կակաոն, որից հետո ավելացնել վանիլը, կակաոն, փխրեցուցիչը, շաքարավազը, հավկիթը, բուսայուղը։ Այս ամենը հարել հարրիչով։ Եռացրած ջրով հանգցնել սոդան և լցնել ընդհանուր զանգավածի վրա և խառնել։

Անհրաժեշտ է թխել չոր թավայի մեջ նրբաբլիթների նման, սակայն հաստ շերտով։ Թխելուց և սառեցնելուց հետո, շերտերի եզրերը հավասարեցնել և հավաքել տորթը։ Կարելի է օգտագործել ցանկացած տեսակի կրեմ․ թթվասերը շաքարավազի հետ, սերուցքով կամ խտացրած կաթով։

Ինչպես նաև կարելի է օգտագործել ցանկացած տեսակի միրգ։ Զարդարել  ըստ ցանկության կամ, առհասարակ, կարելի է  և չզարդարել։ Միևնույնն է այն անչափ համեղ է ստացվում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!