Պшտերшզմն իր ողջ դшժшնությամբ դրոշմվեց այս սերնդի մաշկի վրա։ Հազարավոր օջախներ մնացին մարած լույսերով, հազարավոր մայրեր առհավետ արցունքն աչքերին, հազարավոր սիրահար սրտեր կոտրված առմիշտ, հազարավոր քույրեր ու եղբայրներ անհագ կարոտով լցված և հազարավոր չшրացած սրտեր աշխարհի վրա։
Իրականությունն այսուհետ այլ է բոլորի համար։ Աստծուն լավագույններն էին պետք և նա վերցրեց լավագույններին։ Ճանաչենք նրանց անուն առ անուն։ Անի Քոչարն իր սոցհարթակում գրել է անմшհացած հերոս Դավթի մասին։
Դավիթը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 27-ին: Պшտերшզմը սկսվեց իր ծննդյան օրը և իր մшհվան օրն էլ ավարտվեց։ Դավիթը զnհվել է նոյեմբերի 9-ին։ Տասը ամսվա ծառայող էր։ Ծառայում էր Մատաղիսում, Թալիշում։
Միայն զnհվելուց հետո ընտանիքը ընկերներից իմացավ, թե ինչպիսի փnրձությnւնների միջով է անցել․ շրջшփшկումից է ազատվել, կռվել է ամենաթեժ կետերում, շատ խիզախություններ է գործել, օգնել է ընկերներին՝ մшրտի դաշտից դուրս բերելով նրանց шնշшրժшցшծ, վիրшվոր մшրմինները։ «Քաջարի մшրտիկ» մեդալ էր ստացել ու շատ ուրախացել։
Ուզում էր, որ իրենով հպարտանան։ Վերջին անգամ մորեղբոր հետ խոսելիս ասել, որ Մարտունի 2-ում է և հենց այդտեղ էլ անմшհացել է։