Օրերս Ազգային Ժողովում քննարկվում էր ռուսերենը Արցախում դարձնել որպես պաշտոնական լեզու։ Հնչել են իրարամերժ կարծիքներ։ ԼՀ կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը այս հարցի վերաբերյալ հայտնել է իր դիրքորոշումը։
Մարուքյանը հարցադրում է արել, թե ցանկություն կա, որ այդ կառույցը խաղաղության հարցը կարգավորի, բայց իրենց լեզվով ոչինչ չլինի՞։ Պատգամավորը կարծում է, որ դա արդար չէ, ինչպես նաև պնդում է, որ ինքնիշխանությունը պայմանավորված չէ լեզվով և բերել է Շվեյցարիայի օրինակը։
Այդ երկրում պաշտոնական լեզուների թիվը մեկից ավելի է, սակայն այն ինքնիշխան երկիր է։ Ռուսերենը Արցախում պաշտոնական լեզու ընդունելու հարցին անդրադարձել է նաև Մանե Թանդիլյանը։
Նա նշել է, որ նման օրենքի ընդունման կարիք չկա։ Արցախը հայերեն է և ապրելու է հայերեն։ Եվ նման փոփոխության համար չկա հիմք և անհրաժեշտություն։
Թանդիլյանը գրել է, որ դա նույնն է, թե քննարկել արցախցիների հայ լինելը։ Անհրաժեշտ է սովորել լեզուներ, սակայն երկրիդ ինքնությունը սրբորեն պահպանել։