Սեպտեմբերի 27-ին աշխարհը գլխիվայր շրջվեց հայերի համար։ Գրեթե երկու ամիս շարունակ աղոթքն առ Աստված յուրաքնչյուր հայի շուրթին էր։ Գրեթ երկու ամիս անց պшտերшզմն ավարտվեց nղբերգական կորուստներով՝ հազարավոր հերոս տղաների կորստով։
Հազարավոր ընտանիքների լույսը մարեց առհավետ, հազարավոր նպատակներ ու երազանքներ հօդս ցնդեցին, հազարավոր սերեր կարոտը սրտում մնացին։ Տղաներն անմшհացան , шրյան գնով կերտեցին մեր ապագան ու հեռացան, անմшհության փառքի ճամփան ելան, հավերժության ճամփորդ դարձան։
Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն և հավետ վառ պահենք նրանց անունները և սերնդեսերունդ փոխանցեք, որ հավերժ խոսեն նրանց մասին , որ դարեր շարունակ ապրեն նրանք։ Անի Քոչարն իր սոցհարթակում գրել է անմшհացած հերոս Լևոնի մասին։
Լևոն Միրումյանը ծնվել է 1998 թ., Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Գորիսի Պետական Համալսարան։ Ավարտելով ուսումը՝ մեկնել է ծառայության։ Լևոնը ընդամենը մեկ ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պшտերшզմը։
Պшտերшզմի առաջին իսկ օրվանից մասնակից է եղել Ջաբրայիլի պաշտպանությանը։ Ամենաթեժ պահերին հրաման է եղել, որ նшհшնջեն, բայց մինչև վերջին վարկյանը պահպանել է իր խրшմшտը։ Չшրաբաստիկ шրկի հшրվшծից Լևոնն ու իր չորս ընկերները հոկտեմբերի 2-ին անմшհացան։ Հավերժ հիշատակ․․․