Այսօր՝ փետրվարի 18-ին, հայ գրող Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան օրն է։ Ծնվել է 1877 թվականին, Ախալքալաքում։ Դեմիրճյանը դեռ աշակերտական տարիքից իր ստեղծագործությունները հրապարակում էր մամուլում։
Իր առաջին ժողովածուի բանաստեղծությունները գրողը գրել է 20 տարեկան հասակում։ Օժտված էր նաև երաժշտական ընդունակություններով․ նա ջութակի դասեր է վերցրել Մոսկվայում։
1910 թվականին նա Թիֆլիսում էր, որտեղ զբաղվում է ուսուցչությամբ։ Թիֆլիսում ապրում և ստեղծագործում է շուրջ տասը տարի, այնուհետև վերադառնում է Հայաստան, որտեղ բուռն ստեղծագործական գործունեություն է ծավալում։
Դեմիրճյանը Հովհաննես Թումանյանի կողմից ստեղծված Վերնատան անդամ է եղել։ Նա ստեղծագործել է բազմաթիվ թեմաներով։ Գրել է թատերգություններ, պատմական և նոր ժամանակների նյութեր։
Ստեղծագործել է նաև մանուկներ համար։ Մանկական ամենահայտնի ստեղծագործությունը «Պույ-պույ մուկիկը» հեքիաթն է։ Երկրորդ Համաշխարհային պшտերшզմի տարիներին գրել է «Անխուսափելին», «Խոշտանգվածի ավանդը»։
Սակայն Նրա ամենահայտնի և արժեքավոր ստեղծագործություններից մեկը «Վարդանանք» պատմավեպն է, որն իր ուրույն տեղն է զբաղեցնում հայ գրականության ասպարեզում։