Անհավանական համեղ Մեգրելյան խաչապուրու բաղադրատոմս

Այսօր առաջարկում ենք պատրաստել վրացական խոհանոցի ամենահամեղ խաչապուրիներից մեկը։ Մեգրելյան խաչապուրին այս բաղադրատոմսով կպատրաստեք անչափ հեշտ և արդյունքում կստանաք անսահման համեղ խաչապուրի։

Եվ այսպես, ձեզ անհրաժեշտ կլինի՝

Ալյուր — 450-500 գ

Ջուր — 150 մլ

Կաթ — 100 մլ

Խմորիչ — 7 գ

Աղ — 1 թ․ գ․

Սերուցքային կարագ — 30 գ

Շաքարավազ — 2,5 թ․ գ․

Հավկիթ  — 1 հ․

Բուսայուղ — 1 ճ․ գ․

1 ձվի դեղնուցի և 1 ճ․ գ․ կաթի խառնուրդ

Պանիր Սուլուգունի — 600 գ

Տաք ջրի մեջ լուծել խմորիչը և շաքարավազը։ Թողնել մի որոշ ժամանակ մինչ վրան կառաջանա փրփրոտ զանգված։ Առանձին տարայի մեջ հարել հավկիթը աղի և շաքարավազի հետ, ավելացնել բուսայուղը, սերուցքային կարագը, տաք կաթը, բարձրացած խմորիչը և մաղած ալյուր։ Հունցել այնքան, մինչ կստացվի փափուկ, էլաստիկ խմոր։

Վերջում խմորին նորից ավելացնել մի փոքր բուսայուղ և շարունակել հունցել։ Խմորի վրա քսել բուսայուղ, ծածկել պոլիէթիլենային տոպրակով և թողնել բարձրանա։ Այնուհետև խմորը բաժանել երկու հավասար մասերի և յուրաքանչյուրն առանձին բացել շրջանաձև։ Մեջտեղում լցնել 250 գ քերած պանիր, ապա գնդել և նորից գրտնակով բացել, տալ շրջանի տեսք, վրան քսել ձվի և կաթի խառնուդը, պատառաքաղով անցքեր անել, այնուհետև շաղ տալ քերած պանիր։

Նույն գործողությունները կատարել խմորի մյուս կեսի հետ։ Թխել 200 աստիճան տաքացված ջեռոցում մինչև վարդագունելը։ Տաք վիճակում գտնվող պատրասի խաչապուրու վրա քսել կարագ։

Понравилась статья? Поделиться с друзьями: