Անչափ համեղ բուլկու հեշտ բաղադրատոմս․ ուղղակի հալվում է բերանում

Պատրաստեք բուլկին այս բաղադրատոմսով և կստանաք անչափ համեղ և գեղեցիկ մատուցմամբ քաղցրավենիք։ Համոզված եղեք, այն շատ կհավանեն ոչ միայն ձեր երեխաները, այլ նաև ընտանիքի մյուս անդամները։

Ձեզ անհրաժեշտ կլինի՝

Խմորի համար․

Սերուցքային կարագ — 50 գ

Կաթ — 200 մլ

Հավկիթ — 1 հ․

Շաքարավազ -100 գ

Բուսայուղ — 3 ճ․ գ․

Խմորիչ — 1 ճ․ գ․

Աղ՝ մեկ պտղունց

Վանիլին

Ալյուր — մոտավորապես 2,5 — 3,5 բաժակ

Խճողակի համար․

Այն կարող է լինել ցանկացած տեսակի, կարող է և լինել առանց դրա։ Կարելի դնել մեկ կտոր շոկոլադ։

Նաև անհրաժեշտ կլինի 1 ճ․ գ․ սերուցքային կարագի +1 ճ․ գ․ շաքարավազի + 3 ճ․ գ․ ալյուրի խառնուրդ

Տաք կաթի մեջ լցնել խմորիչը և շաքարավազը, լավ խառնել և թողնել 15 րոպե։ Մեկ այլ տարայի մեջ լցնել հալեցրած սերուցքային կարագը, ավելացնել հավկիթը և գդալով խառնել, ապա լցնել բուսայուղ, վանիլին, աղ։ Լցնել խմորիչը և քիչ — քիչ ավելացնել մաղած ալյուրը։

Ծածկել և թողնել 1 ժամ խմորը բարձրանա ։ Դրանից հետո խմորը բաժանել ութ հավասար մասերի։ Յուրաքանչուրի մեջ դնել մեկ գդալ խճողակ և ձեռքերով ծածկել ու ձևավորել գնդիկներ։

Յուղաթղթով նախապատրաստած ձևամանը պատել կարագով և վրան դասավորել պատրաստի գնդիկները, ծածկել պոլիէթիլենային թաղանթով և սպասել 15 րոպե, որից հետո վրան քսել կաթի և ձվի խառնուրդ, ապա թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում 30 րոպե։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!