Դերասան, հումորիստ, հաղորդավար, պրոդյուսեր Գարիկ Պապոյանի ընտանիքում համալրում է սպասվում։ Նրանք սպասում են երրորդ երեխային։ Գարիկի կինը՝ Մարիաննան, իր սոցհարթակում մի լուսանկար է հանրայնացրել, որտեղ երևում է նրա հրաշալի կարգավիճակը։
Հիշեցնենք, որ Գարիկն ու Մարիաննան երկու դուստր ունեն։ Հարցազրույցներից մեկում Գարիկն անկեղծացել էր և հայտնել, որ շատ է ցանկանում նաև որդի ունենալ։
Նա ասել էր, որ կատարյալ է, երբ ունես երկու տարբեր սեռի երեխաներ և հրաշալի է, երբ տեսնում ես, թե ինչքան տարբեր են նրանք։ Հրաշալի է, երբ շատ բան ունես նրանց սովորեցնելու և այնքան շատ բան էլ ինքդ ես սովորում նրանցից։ Գարիկի երկրպագուներին անչափ ուրախացրել է այս նորությունը։
Նրանք համացանցի տարբեր հարթակներում իրենց անկեղծ ուրախությունն են արտահայտում և հանդես գալիս ջերմագին բարեմաղթանքներով։
Ավելի վաղ Գարիկն իր սոցհարթակում հանրայնացրել էր տեսանյութ, որտեղ Ֆորշի «Ուրվական» երգը ներկայացնում է իր գործիքավորմամբ։