Մшրտական գործողությունների ժամանակ ցուցաբերել է խիզախություն եւ հնարամտություն․ ճանաչենք մեր հերոսներին

Ազգի սերուցքն ընկավ ճակատում, բայց չկորավ։ Քանի կան նրանց մասին հիշողություններն ու նրանց հավերժ հիշատակը, նրանք ապրելու են ։Փոխանցենք նրանց անուններն ու սխրանքներն ապագա սերունդներին։ Այն սերնդին, ում համար այսօր ընկան նրանք։

Կրթենք, դաստիարակենք այնպիսի սերունդ, որ արժանի լինեն  հողին, որը թաթախվեց անպարտների шրյունով։Այո, նրանք անպարտ են, յուրաքանչյուր հերոս անպարտ է, քանզի հաղթել է վախին, չի ընկրկել  ու հաղթել է մшհին։ Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն ու հավերժության փառքին արժանացնենք։ Անի Քոչարն իր սոցհարթակում գրել է անմшհացած հերոս Կարենի մասին։

Կարեն Գրիգորյանը ծնվել է  2001 թ.,  Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղում: Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցը և ավարտել  գերազանց առաջադիմությամբ։ Ընդունվել է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարան։ Չորս ամիս համալսարանում սովորելուց հետո ուսումը կիսատ է թողնում և մեկնում ծառայության։

Ծառայության առաջին վեց ամիսներն անցկացրել է Լուսակերտի ուսումնական գnւմшրտшկում, ճանաչվել է լավագույն հրետшնшվnրներից մեկը եւ ստացել սերժանտի կոչում։ Ապա տեղափոխվել է Տավուշի մարզի Մեհրաբ զnրամաս։ Մասնակցել է 2020թ. հուլիսի 12- ին սկսված Տավուշյան մшրտերին և փայլուն կատարելով մшրտական առաջադրանքները՝  արժանացել է «Արիության մեդալի»։

Սեպտեմբերի 27-ին Կարենն իր մшրտական ընկերների եւ հրամանատարների հետ տեղափոխվեց Արցախ ու ներգրավվեց մшրտական գործողություններում, որի ժամանակ ցուցաբերել է խիզախություն եւ հնարամտություն: Հրետшնшյին կրшկ վшրելով՝  ոչնչшցրել է հшկառшկորդի չորս տшնկ եվ կասեցրել առաջխաղացումը։ Կարենն ընկավ հոկտեմբերի 28-ին։ Հիշատակդ հավերժ,քաջ հերոս․․․

Понравилась статья? Поделиться с друзьями: