«Պարտք եմ, բայց հայրենիքիս»․ Արտակ Թովմասյան

Օրերս լուրեր էին շրջանառվում, որ «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը որոշել է մտնել քաղաքականություն։ Հասարակության որոշ շերտերում քննարկվում է Թովմասյանի քաղաքականություն մուտք գործելու պատճառների մասին։

Ասում են՝ միակ պատճառը Արտակ Թովմասյանի  կուտակած պարտքերն է։ Նա հայտարարություն էր արել, որ պատրաստվում է քաղաքական թիմ ձևավորել, որից հետո  քննարկումներն է՛լ ավելի բուռն ընթացք ստացան։

Լրագրողի հնչեցրաց նմանօրինակ հարցին Թովմասյանը պատասխանեց, որ նման ծիծաղելի բովանդակությամբ հարցերին չի պատասխանի։Միայն ասաց, որ բուռն քննարկումները խոսում են այն մասին, որ ինքը ճիշտ ուղու վրա է։

Լրագրողի պնդմանը, թե, այնուամենայնիվ, ի՞նչ պարտքերի մասին  է խոսքը, Թովմասյանը պատասխանեց, որ իր ողջ գիտակից կյանքում տարիներ շարունակ զբաղվել է բարեգործությամբ, տարաբնույթ ներդրումներով և այդ ինչպե՞ս պետք ստացվեր, որ պարտքեր կուտակվեին։ Դա ուղղակի անհնար է և ծիծաղելի։

«Իսկ եթե խոսքը հայրենիքի նկատմամբ պարտքի մասին է, ապա մարդու կյանքը բավական չէ այն փակելու համար», — խոսքը եզրափակել է Արտակ Թովմասյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: