Ինչո՞ւ է Զարեհ Սինանյանը նվերներով մեկնում Ռուսաստան

Զարեհ Ջոն Սինանյանը, ով ժամանակին բնակվում էր Գլենդելում և հանդիսանում էր այդ քաղաքի քաղաքապետը,  այժմ  աշխատում է  Հայաստանում։ Նա հանդիսանում է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։

Տեղեկություն է տարածվել, որ ՀՀ վարչապետի որոշմամբ Սինանյանը առաջիկայում գործուղվելու է  Ռուսաստան։ Այն  կտևի 8 օր ։ Գործուղումն ընդգրկում է Ռուսաստանի մի քանի քաղաքներ․ Մոսկվա, Տյումեն, Չելյանբիսկ և Եկատերինբուրգ։ Զարեհին կուղեկցի Լիանա Սիմոնյանը, ով հանդիսանում է Զարեհ Սինանյանի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության պետը։

Ըստ ՀՀ վարչապետի որոշման՝ այցը  նպատակ ունի Ռուսաստանում իրականացնել, իսկ ավելի ստույգ՝ վերոնշյալ քաղաքներում հանդիպումներ անցկացնել լրագրողների, մշակութային գործիչների և գործարար շրջանակների հետ։

Նշված է, որ գործուղման ճանապարհածախսի և նվերների համար նախատեսված ֆինանսական միջոցները կհատկացվի «Հայաստան-Սփյուռք գործակցության» և «Աշխատանք սփյուռքի համայնքներում» գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

Այս առիթով համացանցային մի քանի հարթակներում  որոշ օգտատերեր հարցադրումներ են հնչեցրել, թե ո՞ւմ կամ ինչի՞ համար են նախատեսված հուշանվերները, որը որոշման մեջ չի նշվում։

Понравилась статья? Поделиться с друзьями: