Համեղ, անչափ փափուկ և հագեցնող, պանրով ու կաթնաշոռով բլիթներ

Պատրաստեք այսօր այս անչափ համեղ պանրով բլիթները, որոնք կարծես խաչապուրիներ լինեն  և վայելեք ընթրիքը ընտանիքի հետ։ Այն շատ փափուկ է ստացվում և հագեցնող։

Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի՝

Խմորի համար․

Ալյուր — 300 գ

Աղ —  1/2 թ․ գ․

Շաքարավազ — 1 թ․գ․

Խմորիչ — 1 թ․ գ․

Թթվասեր — 2 ճ․գ․

Տաք ջուր — 100 -120 մլ

Բուսայուղ — 1 ճ․գ․

Միջուկի համար․

Կաթնաշոռ — 300 գ

Պանիր — 200 գ

1 հավկիթ եզրերին քսելու համար

Խմորի համար նախատեսված բաղադրիչները միացնել իրար և հունցել փափուկ խմոր, որը կկպչի ձեռքերին։ Խմորի հունցման վերջին փուլում անհրաժեշտ է ավելացնել բուսայուղը։ Թողնել խմորը  1-1,5 ժամ հանգստանա։ Միջուկի պատրաստման համար շատ կարևոր է վերցնել փափուկ կաթնաշոռ։ Որպեսզի զանգվածը համասեռ ստացվի, կարելի է կաթնաշոռն անցկացնել բլենդերով։

Ցանկության դեպքում մի փոքր աղ ավելացնել։ Հասունացած խմորը բաժանել երկու հավասար մասերի և թողնել 15 րոպե։ Այնուհետև խմորից ձևավորել փոքրիկ, միջին հաստության լոշիկներ և դասավորել նախապես յուղաթղթով պատրաստած ձևամանի մեջ, մեջտեղում դնել կաթնաշոռը և տարածել մինչև եզրերը, իսկ վրան առատ պանիր լցնել։

Բլիթների եզրերը պատել հարած հավկիթով։ Թողնել 15-20 րոպե, ապա թխել 220 աստիճան տաքացված ջեռոցում 12-15 րոպե։

Понравилась статья? Поделиться с друзьями: