Առաջարկում ենք պատրաստել Սամսայի պատրաստման մեկ այլ տարբերակ։ Այն առավել հեշտ պատրաստման գործընթաց ունի, որի պատճառով էլ ստացել է իր անվանումը «Ալարկոտ Սամսա»։ Այն անչափ համեղ է ստացվում։ Դուր կգա անգամ ամենաքմահաճ քիմքին։
Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի հետևյալ բաղադրամասերը՝
Շերտավոր խմոր — 800 գ
Հավի ֆիլե — 500 գ
Սոխ — 2 հ․
Աղ, պղպեղ
Հավկիթ և քունջութ
Հավի միսը վերածել մանր կտորների, ավելացնել մանրացված սոխը և համեմունքները։ Այդ ամենը տապակել բուսայուղի մեջ։ Առավել արագ պատրաստման գործընթաց ապահովեու համար անհրաժեշտ է վերցնել պատրաստի շերտավոր խմոր։
Խմորի վրա դնել պատրաստի միջուկը և ձևավորել եռանկյունաձև կարկանդակներ։ Վրան քսել հարած ձվի դեղնուց և շաղ տալ քունջութ։ Թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում 30 րոպե։ Եվ վերջ։
Սահմանափակ քանակությամբ բաղադրամասերով և շատ կարճ ժամանակամիջոցում ստացվում է անչափ համեղ, հագեցնող Սամսա։ Այն դուր կգա ընտանիքի բոլոր անդամներին։ Բարի ախորժակ։