Ամերիկայի հայ դատի հանձնախումբը տեղեկացրել է, որ ԱՄՆ Կոնգրեսի անդամներից հարյուրը կոչ են արել նախագահ Բայդենին լինել Հայաստանի և Արցախի կողքին և դրա համար լուրջ քայլեր են ցանկանում տեսնել։
Կոչերն իրականություն դարձնելու նպատակով՝ Կոնգրեսի 100 անդամները Բայդենի աշխատակազմին առաջարկում են օգնել Արցախահայությանը վերականգնելու սեփական տարածքը։
Նաև քայլեր ձեռնարկել Արցախ աշխարհի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման համար, քանի որ հակամարտության խաղաղ կարգավորում ապահովելու և տարածաշրջանում խաղաղության ապահովման միակ օրինական ճանապարհը Արցախահայության ինքնության որոշման ճանապարհն է։ Եվ բացի դա, առաջ են քաշում կարևորագույն հանձնակատարում ունենալ գերիների անհապաղ ազատ արձակման հարցում։
Առաջարկում են աջակից լինել և լինել ՀՀ-ի կողքին, օգնել Հայոց աշխարհին տնտեսության զարգացման ուղղությամբ և ԱՀ կողմից ցուցաբերած ագրեսիայի արդյունքում տեղահանված հայերին։
100 անդամների կողմից հնչեցված կոչերից ամենառանցքայինն այն է եղել, որ նրանք Ջո Բայդենին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղшսպшնnւթյունը։