Առաջարկում ենք մի բաղադրատոմս, որի պատրաստման մեթոդով հայտնի Նապոլեոն տորթը կստացվի անչափ արագ ժամանակամիջոցում։ Շատ համող և յուրօրինակ է ստացվում։
Եվ այսպես ձեզ պետք է՝
Շերտավոր խմոր — 1000-1500 գ
Կաթ — 1 լ
Հավկիթ — 5 հ․
Ալյուր — 5 ճ․գ․
Շաքարավազ — 2 բաժակ
Կարագ — 250 գ
Խտացրած կաթ — 100-150 մլ
Շերտավոր խմորը բաժանել ձեր նախընտրած չափերով և թխել 220-240 աստիճան ջեռոցում՝ 5-6 րոպե։ Մինչև շերտերը կհովանան, անհրաժեշտ է պատրաստել կրեմը։ Կաթը եփել շաքարավազով։
Հավկիթները ալյուրի հետ խառնել մինչև համասեռ զանգվածի հասնելը․ մի փոքր կաթ ավելացնել ձվային զանգվածին և խառնել։ Երբ շաքարավազով կաթը կսկսի եռալ, անմիջապես բարակ շիթով կաթի մեջ լցնել ձվային զանգվածը՝ անդադար խառնելով և այդպես անդադար խառնելով եփել 3-5 ր․, հետո ծածկել սննդային թաղանթով և թողնել ամբողջովին սառչի։
Այդ ընթացքում հարել խտացրած կաթը կարագով, ապա շարունակելով հարել՝ ավելացնել եփած կրեմը։ Այնուհետև թխած շերտերի վրա քսել կրեմը, միացնել և վերջ։ Տորթը պատել փշրանքներով։