Երգչուհի Նունե Եսայանը նոր երգի և տեսահոլովակի պրեմիերա է ներկայացրել։ Երգչուհին իր սոցհարթակներում և յութուբյան ալիքում հանրայնացրել է տեսահոլովակը և կից գրառման մեջ նշել, որ սիրով ներկայացնում է մի տեսահոլովակ, որի ռեժիսորը հենց ինքն է։
Գրառման մեջ մասնավորապես ասված է․ «Սիրելիներ, սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ նոր երգի տեսահոլովակը, որի ռեժիսորը ես եմ։ «Ամենաիմ»»։ Բառերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, երաժշտության հեղինակը Մանոն է, պրոդյուսերը Կարեն Սևակն է։Երգը կոչվում է «Ամենաիմ»։
Այն սիրո մասին է։ Տեսահոլովակում երգչուհին ընդգրկել է երգարվեստի և թատրոնի հետ կապ չունեցող մարդկանց, որոնք դարձել են տեսահոլովակի հերոսները։ Նունե Եսայանը տեսահոլովակի բոլոր մասնակիցներին շնորհակալություն է հայտնել։
Նա գրել է․ «Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր համաձայնեցին մասնակցել տեսահոլովակի նկարահանումներին»։ Եսայանի երկրպագուներին անչափ դուր է եկել երգչուհու աշխատանքը։
Նրանք այն շատ բարձր են գնահատել և մեկնաբանությունների բաժնում իրենց հիացմունքն են հայտնել թե՛ երգի և թե՛ երգչուհու վերաբերյալ։ Տեսահոլովակը կարող եք դիտել ստորև․