Նրբաբլիթների շերտերով տորթ․ այսքան նուրբ ու համեղ տորթ դուք դեռ չեք փորձել

Այսօր առաջարկում ենք մի բաղադրատոմս, որի օգնությամբ կստանաք անչափ համեղ, նուրբ ու փափուկ տորթ։ Տորթի շերտերը նրբաբլիթների շերտերով է, որով էլ պայմանավորված է տորթի այդչափ նրբությունը։

Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի՝

Բլիթների համար՝

Ալյուր — 250 գ

Կակաո — 3 ճ․ գ․

Շաքարավազ — 100 գ

Հավկիթ — 4 հ․

Կաթ — 650 մլ

Սերուցքային կարագ — 50 գ

Կրեմի համար՝

Կաթնաշոռային պանիր — 280 գ

Խտացրած կաթ -5 ճ․ գ․

Կակաո — 4 ճ․ գ․

Կակաոն վերցրեք մի փոքր ավել՝ վերջում տորթի վրա շաղ տալու համար։

Մաղով անցակցված ալյուրին և կակաոյին ավելացնել շաքարավազ և լավ խառնել, այնուհետև այս չոր զանգվածին ավելացնել հավկիթները, ապա խառնել։ Լցնել թեթևակի տաքացված կաթը և ստանալ խմոր։ Ամենավերջում ավելացնել հալեցրած սերուցքային կարագը, լավ խառնել և թողնել խմորը հանգստանա 15 րոպե։ Պետք է ստացվի նրբաբլիթների համար նախատեսված խմորային զանված։

Պատրաստել բլիթները նույն ձևով, ինչպես նրբաբլիթների համար են պատրաստում՝ առանց յուղ թավայի մեջ, երկու կողմից։ Կրեմի պատրաստման համար միախառնել բոլոր բաղադրիչները, հարել հարիչով մի քանի րոպե մինչ կստացվի համասեռ զանգված։ Բլիթների սառչելուց հետո անհրաժեշտ է հավաքել տորթը։

Յուրաքանչյուր բլիթի վրա քսել մոտավորապես մեկ ճաշի  գդալ կրեմ։ Սակայն վերջին բլիթի վրա պետք չէ քսել։ Որպեսզի տորթը հավասար լինի, վերջին բլիթը դնելուց հետո լավ կլինի մի փոքր սեղմել ներքև, որից հետո դնել սառնարանում 1-2 ժամ, ապա վրան շաղ տալ կակաո և մատուցել։

Понравилась статья? Поделиться с друзьями: