Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ զույգը ամուսնալուծվո՞ւմ է․ մանրամասներ

Արդեն տևական ժամանակահատված է, ինչ  լուրեր են շրջանառվում հայազգի հայտնի հեռուստաստղ Քիմ Քարդաշյանի և աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթի բաժանման մասին։

Մինչ այժմ լուրերը պաշտոնական ընթացք չունեին, իսկ այսօր արդեն ամերիկյան կայքերում շրջանառվում է լուր, որ Քիմն արդեն բաժանման հայցով դիմել է դատարան։ Զույգը ամուսնական պայմանագիր ունի։ Ըստ որի՝ նրանց ունեցվածքը բաժանումից հետո կկիսվի , իսկ երեխաների հարցով նրանց պայմանավորվածությունը համատեղ խնամակալությունն է։

Նրանց ամուսնալուծության  լուրերը շրջանառվում են վաղուց, սակայն խոսակցություններն առավել շատացան հոկտեմբեր ամսից սկսած, երբ Քարդաշյանի ծննդյան հավաքույթին ներկա չէր Քանյեն։

Խոսակցությունների առիթ էր դարձել նաև Քիմի  ամուսնական մատանի չկրելը։ Քանյեն ներկա չգտնվեց նաև Քարդաշյանների ընտանեկան սուրբծննդյան երեկույթին։ Ինչպես նաև նկատել են, որ Քանյեն տանից,  որտեղ նրանք ժամանակին ապրում էին միասին , դուրս է բերել իր կոշիկների հավաքածուն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քիմն իր սոցհարթակում պատմել էր ամուսնու հոգեկան խանգարման մասին ( անձի երկբևեռ խանգարում)։ Նրանք ամուսնացած են շուրջ վեց տարի և ունեն չորս երեխա։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!