Անչափ հեշտ պատրաստվող թխվածքաբլիթներ

Համեղ ուտել բոլորն են սիրում։ Այսօր ձեզ ենք ներկայացնում համեղ թխվածքաբլիթների բաղադրատոմս։Ենթադրում ենք , որ այն ավելի շատ կհավանեն ձեր փոքրիկները։ Այս  բաղադրատոմսով  թխվածքաբլիթներ պատրաստելը  անչափ դյուրին է ստացվում։

Ամենից արագ և ամենից հեշտ ստացվող այս կարմրաթուշ թխվածքաբլիթները կկարողանան պատրաստել բոլորը, քանի որ այն ունի բավականին  հեշտ գործընթաց և որ ամենակարևորն է, անչափ համեղ են։ Դուք կօգտագործեք՝

մածուն — 10 ճ․ գ․

փխրեցուցիչ — 0․5 թ․ գ․

բուսայուղ — 10 ճ․ գ․

շաքարավազ — 3 բ․

ալյուր — մոտավորապես 3 բ․

վանիլ — 1 պտղունց

10 ճաշի գդալ մածունի վրա ավելացնել 1,5 բաժակ շաքարավազը(շաքարավազի մյուս մասն անհրաժեշտ կլինի արդեն պատրաստի խմորի օգտագործման ժամանակ, երբ գնդերը պետք է թաթախել շաքարավազի մեջ), լավ խառնել և լցնել 10 ճ․ գ․ բուսայուղը , ապա լցնել 0,5 թ․ գ․ փխրեցուցիչը և մեկ պտղունց  վանիլը։

Ալյուրն անհրաժեշտ է լցնել այնքան, մինչև ստացվի փափուկ, մատներին չկպչող խմոր (անհրաժեշտ կլինի մոտավորապես 3 բաժակ)։

Պատրաստի խմորից  ձևավորել գնդեր (կստացվի մոտավորապես միջին չափի 20 գունդ), պատրաստի գնդիկները  թաթախել շաքարավազի մեջ և թխել նախապես տաքացված ջեռոցում՝ 1 քառորդ ժամ, 200 տաք ջեռոցում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!