Չափազանց հեշտ պատրաստվող անմահական տորթ՝ «Կաթնային աղջիկ»

Մարդկության գրեթե մեծ մասն ուղղակի պաշտում է քաղցրը, որտեղ գայլի բաժինը պատկանում է տորթերին։ Դրանք կարող են լինել թեթև, ամենօրյա, առանց եփելու տորթեր և իհարկե ծննդյան։ Ընդհանրապես լեզվաբանները կարծում են, որ «տորթ» բառն ունի իտալական ծագում («torta»), որը նշանակում է՝ «կլոր հաց»։ Եվ այն ունի 2000 տարվա պատմություն։ Իհարկե կա մեկ այլ վարկած, ըստ որի՝ տորթը ծնունդ է առել Հունաստանում։ Այսօր այն տարածված է բոլոր երկրներում և տոնական բոլոր սեղանների զարդն է։ Պատրաստման հետաքրքիր փուլ է զարդարման գործընթացը։

Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել անմահական և յուրահատուկ տորթի բաղադրատոմս։ Այն պատրաստելը բավականին դյուրին է և արագ։Այս տորթով կարող եք զարդարել թե՛ ծննդյան սեղանը, թե՛ ամենօրյա սուրճի կամ թեյի սեղանը։ Կոչվում է ՝ «Կաթնային աղջիկ»։  Անհրաժեշտ են՝

Խմորի համար՝

Խտացրած կաթ — 300 գ

Հավկիթ — 3 հատ

Աղ — 1 պտղունց

Ալյուր — 180 գ

Փխրեցուցիչ — 10 գ

Կարագ տապակը պատելու համար

Կրեմի համար

Սերուցք 33% — 500 գ

Խտացրած կաթ — 80 գ

Վանիլ- 10 գ

Հատապտուղներ՝ ըստ ճաշակի — զարդարելու համար

Հավկիթները մեկ պտղունց աղի հետ հարիչով հարել 3-4 ր։ Շարունակելով հարել՝ ավելացնել խտացրած կաթը։Փխրեցուցիչի հետ խառնած ալյուրը անցկացնել  մաղով և հարելով ավելացնել ձվային զանգվածին։Ջեռոցը տաքացնել 180 աստիճան։ Խմորը բաժանել 2 մասի ։Տապակը պատել կարագով և խմորիկ յուրաքանչյուր մաս հավասար գրտնակել տապակի վրա և թխել 7 ր 180 աստիճան տաք ջեռոցում։ Կտրել և հավասարեցնել թխված խմորը, թողնել սառչի։

Այդ ընթացքում պատրաստեք կրեմը․ Սառը սերուցքը վանիլի հետ հարել, ապա, չնդհատելով, բարակ շիթով ավելացրեք խտացրած կաթը՝ հարելով միջին արագությամբ։Սառած պատրաստի խմորի յուրաքանչյուր թերթ բաժանել 4 մասի։Այն ափսեն, որիկ մեջ նախատեսել եք դնել տորթը, մի փոքր կրեմ քսեք հատակին և հավաքեք տորթը՝ յուրաքանխյուր շերտի վրա քսելով սերուցքային կրեմը, վերջում հավասարապես պատեք ամբողջ տորթը կրեմով և 2 ժամով տեղափոխեք սառնարան, որից հետո հանեք և զարդարեք հատապտուղներով։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!