Անդրանիկ Հարությունյանը կնոջ հետ անչափ գեղեցիկ լուսանկար է հրապարակել

Դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանը բավականին ակտիվ է սոցհահարթակում։ Նա հաճախ է հետաքրքրական լուսանկարներ հանրայնացնում , իսկ հաճախ էլ՝ անչափ հումորային։

Վերջերս նա մի լուսանկար էր հանրայնացրել ինսթագրամյան իր օգտահաշվում, որտեղ բացակայում էր իր հայտնի հայկական քիթը։

Լուսանկարին կից գրառել էր․ «Երեխեք սազումա՞»։ Բոլորը կարծել են, որ Անդոն վիրահատել է քիթը։ Անգամ կային մեկնաբանություններ, որ առաջվա Անդոն ավել լավն էր։

Սակայն օրեր անց դերասանը հանրայնացրեց մեկ այլ լուսանկար, որտեղից պարզ դարձավ, որ նա վիրահատության չի ենթարկվել։

Հումորիստը լուսանկարին կցել էր հետևյալ գրառումը ․ «Գեղեցիկ է նա, ով վերջում է ծիծաղում»։ Անդոն այս ամենով չբավարարվեց և շարունակաբար ներկայացնում էր լուսանկարներ, որտեղ ինքը առատ  մազերով էր կամ գիրացած։

Այս անգամ Անդոն հանրայնացրել է անչափ գեղեցիկ լուսանկար, որտեղ ինքը կնոջ հետ է։ Լուսանկարին նա գրառել է՝ «Ուրախությունս»։ Մեկնաբանություններում Անդոյի հետևորդները շատ ջերմ գրառումներով են հանդես եկել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!