«Կարմիր աղցան»․ վիտամիններով հարուստ, անչափ համեղ և արագ պատրաստվող

Առաջարկում ենք պատրաստել անչափ համեղ աղցան, որը կարող են ուտել նաև այն անձիք, ովքեր հետևում են իրենց կազմվածքին։ Այն կազմված է բանջարեղեններից և առատ վիտամինների փունջ է։

Առաջիկայում գարուն է։ Մի շրջան, երբ օրգանիզմին վիտամիններ են անհրաժեշտ։ Այն կոչվում է «Կարմիր աղցան»։ Իր անվանումը ստացել է բաղադրիչների կարմիր գույնի շնորհիվ։ Այս աղցանի բոլոր բաղադրիչները կարմիր գույն ունեն։

Եվ այսպես, ձեզ անհրաժեշտ կլինի՝

Մանուշակագույն երանգի կաղամբ — միջին չափի կաղամբի կեսը

Սոխ՝ անպայման կարմիր երանգի — 1 գլուխ

Կարմիր պղպեղ —  2 հ․ (մեկը՝ կծու)

Լոլիկ — 3 հ․

Նուռ — 1 հ․

Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Գինու քացախ — 2 ճ․ գ․

Բուսայուղ

Կաղամբը անցկացնել քերիչի մեծ անցքերով, երկարությամբ կտրատած կարմիր պղպեղը, լոլիկը, սոխը, ապա ավելացնել նուռը, համեմել և ավելացնել բուսայուղ և գինու քացախը։ Լավ խառնել և վերջ, աղցանը պատրաստ է։ Այն վիտամինների մի ամբողջական փունջ է։ Կարելի օգտագործել նաև պահքի շրջանում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!