Ինչպե՞ս է անցկացրել կիրակին Սոս Ջանիբեկյանը դստեր հետ

Սիրված դերասան Սոս Ջանիբեկյանը իր սոցհարթակում  հաճախ է հանդես գալիս լուսանկարներով և գրառումներով, որտեղ արծարծված են իր մտորումները։

Նրա հետաքրքական լուսանկարները հաճախ են  մեկնաբանում նրա հետևորդները։ Սոցհարթակից պարզ է դառնում, որ դերասանը կիրակին անցկացրել է դստեր՝ Անաիսի հետ։ Սոսը և կինը՝ ոճաբան Մադոննա Հարությունյանը, ամուսնալուծվել էին աղջկա ծննդից որոշ ժամանակ անց։

Նրանց դուստրն արդեն 2,5 տարեկան է։ Սակայն դա խոչընդոտ չէ, որ հայրը շփվի երեխայի հետ։ Հարցազրույցներից մեկում դերասանը նշել  էր, որ ինչքան էլ զբաղված լինի, ամեն բան անում է, որ կիրակին նվիրի դստերը։

Հանրայնացված լուսանկարից  երևում է, որ կիրակին Սոսը անցկացրել է ոչ միայն փոքրիկ Անաիսի, այլ նաև մոր՝ Անահիտ Աղասարյանի հետ։

Մադոննայի և Սոսի հետևորդները մեկնաբանություններում հանդես են եկել գեղեցիկ գրառումներով, որտեղ նշել են, որ փոքրիկ գեղեցկուհին շատ է մեծացել, ինչպես նաև ափսոսանք են հայտնել զույգի բաժանաման համար։

Понравилась статья? Поделиться с друзьями: