Քիմ Քարդաշյանի անչափ հուզիչ գրառումը հոր ծննդյան օրվա առիթով

Հայազգի աշխարհահռչակ հեռուստաստղ Քիմ Քարդդաշյանը իր սոցհարթակում արխիվային ընտանեկան լուսանկար է հանրայնացրել և շնորհավորել հոր ծննդյան օրը։

Լուսանկարին Քիմը անչափ հուզիչ գրառում է կցել, որտեղ մասնավորապես գրել է․ «Շնորհավոր ծնունդդ, հայրիկ։ Ես քո տոնն ամեն օր եմ  նշում, այսօր՝ առավելապես։ Քեզ ասելու շատ բան կա։ Ես զանգահարեցի քո բջջայինին՝ կարծելով, որ այսքան տարի անց միգուցե ինչ-որ մեկը կպատասխանի։

Խնդրում եմ այցելիր ինձ իմ երազներում կամ ինչ-որ նշան ուղարկիր այն թռչունների տեսքով, որոնց մասին  մենք հաճախ խոսում էինք։

Ես պարզապես քեզ շատ եմ կարոտել»։ Հիշեցնենք,որ հեռուստաաստղը ապահարզանի փաստաթղթերը արդեն հանձել է դատարանին։ Քանյե Ուեստ և Քիմ Քարդաշյան զույգը, որ թվում էր հավետ միասին կլինեն, ամուսնալուծվում է։ Պատճառը Քանյեի հnգեբшնական խնդիրներն են։

Նրանք ամուսնական պայմանագիր ունեն կնքած ըստ որի՝ նրանց ունեցվածքը կկիսվի հավասարապես, իսկ երեխաների խնամքով կզբաղվեն միասին։ Նրանք ունեն չորս երեխա։

Понравилась статья? Поделиться с друзьями: