Բերանում հալվող թխվածքաբլիթներ երեսուն րոպեում

Այս փափուկ, փխրուն, բերանում հալվող անչափ համեղ թխվածքաբլիթները պատրաստվում են ընդամենը երեսուն րոպեում։ Այնքան համեղ են ստացվում, որ անտարբեր չեն թողնի ոչ ոքի։

Այսպիսով, այն պատրաստելու համար նախապատրաստեք հետևյալ բաղադրամասերը՝

Հավկիթ —  3 հ․

Շաքարավազ — 100 գ

Ալյուր — 120 գ

Փխրեցուցիչ — 1 թ․ գ․

Բուսայուղ — 3 ճ․ գ․

Կրեմի համար՝

Սերուցք(33%) — 200 մլ

Կաթնաշոռային պանիր — 80 գ

Շաքարի փոշի՝ ըստ ճաշակի

Կակաո

Հավկիթները շաքարավազի հետ հարիչով լավ հարել(մոտավորապես տասը րոպե)։ Հաջորդիվ ալյուրը փխրեցուցիչի հետ անցկացնել մաղով և ավելացնել ձվային զանգվածին և զգուշորեն խառնել։

Խմորը լցնել նախապես յուղաթղթով պատրաստած ձևամանի մեջ և թխել 20 րոպե 180 աստիճան տաքացված ջեռոցում։ Այդ ընթացքում լավ կլինի պատրաստել կրեմը։ Սերուցքը հարել շաքար փոշու հետ, այնուհետև ավելացնել կաթնաշոռային պանիրը և հարել մինչև կստացվի պինդ զանգված։

Թխված բիսկվիթը սառչելուց հետո ձեռքերով վերածել փշրանքների և միացնել կրեմին, ապա ստացված զանգվածից ձևավորել գնդիկներ, վրան շաղ տալ կակաո։ Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!