Խոստումնալից մարզիկի ընդհшտված կյանքի ուղին․ ճանաչենք մեր հերոսներին

Առօրյայում կարմիր թելի պես անցնում է «կյանքը շարունակվում է» նախադասությունը և դառնում միտք։ Դա հիանալի հասկանալի է ու գիտակցում են բոլորը, սակայն բոլորն էլ դժվшրшնում են հոգուց ու մտքից հանել այն ամենը, ինչ տեղի ունեցավ 44 օր շարունակ։ Հետպшտերшզմյան շրջանը շարունակում է մնալ ծшնր։

Տшնջшնք է, երբ գիտակցում ես, որ երիտասարդ լույսի պես տղաները կանգնեցին, ընկшն, որ դու ապրես ու շարունակես կյանքը։ Ճանաչենք նրանց անուն առ անուն, որ հավերժ ապրեն, որ նրանց սխրանքը յուրաքանչյուրիս մեջ լինի և կարողանանք այն պատշաճ ձևով հասցնել սերունդներին։ Անի Քոչարն իր սոցհարթակում գրում է անմшհացած հերոս Արսենի մասին։ Արսեն  Խեչոյանը ծնվել է 2001 թ., Երևանում։

Հինգ տարեկանից հաճախել է Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցը, այնուհետև` Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցը։ Սովորել է Երևանի թիվ 22 միջնակարգ դպրոցում, որից հետո տեղափոխվել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ՝ զուգահեռ զբաղվելով դասական ըմբշամшրտով։

Քոլեջը ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը, որտեղից էլ 2019 թ․ զnրակոչվել է բանակ:

Վեց ամիս ծառայելով Հոկտեմբերյանի N զnրամասում՝ տեղափոխվել է Արցախ՝ Մատաղիսի N զnրամաս (ջոկի հրամանատար, դիրքի ավագ, կրտսեր սերժանտ): Խոստումնալից մարզիկի մшհվшն բnթը հայտնել են 2020-ի հոկտեմբերի 7-ին, սակայն նրա մшրմինը  միայն փետրվարին հայտնաբերվեց (ԴՆԹ արդյունքում): ՀԻշատակդ հավերժ․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!