Ընդամենը 500 գրամ աղացած միս և անչափ համեղ ու հագեցնող ընթրիքը կլինի ձեր սեղանին

Առաջարկում ենք ընթրիքին պատրաստել մի ուտեստ, որն ունի պատրաստման դյուրին գործընթաց և անչափ համեղ է ստացվում: Կօգտագործեք կես կիլոգրամ միս և կստանաք հագեցնող ընթրիք։ Ուտեստը մեքսիկական խոհանոցից է։

Այսպիսով, ձեզ անհրաժեշտ կլինի՝

Աղացած միս — 500 գ

Սոխ — 1 գլուխ

Սխտոր — մի քանի ատամիկ

Կարմիր պղպեղ  — 2 հ․

Լավաշ

Պանիր — 200 գ

Պահածոյացված եգիպտացորեն, կարելի է նաև եգիպտացորենի փոխարեն օգտագործել հատիկ լոբի

Տոմատ

Բուսայուղ

Բուսայուղի մեջ տապակել աղացած միսը, սոխը, սխտորը , կարմիր պղպեղը(եթե կծու ուտեստների սիրահար եք , ընտրեք կծու պղպեղներ, որը կօգնի ստանալ մեքսիկական խոհանոցի իրական համը) և մեկ ճ․գ․ տոմատ,ըստ ճաշակի ավելացնել համեմունքները։

Ձևամանի վրա քսել տոմատ, կտրատել լավաշը մեծ քառակուսիներով , պատրաստի մսային զանգվածը փաթաթել լավաշի մեջ և դասավորել ձևամանի մեջ և վրան լցնել քերած պանիր։ Եփել 180 աստիճան տաքացված ջեռոցում 10-15 րոպե։

Եվ վերջ, արագ և անհավանակն համեղ ու հագեցնող ընթրիք։ Այն կհավանեն ընտանիքի բոլոր անդամները։ Պատրաստեք և կհամոզվեք։

Понравилась статья? Поделиться с друзьями: