«Իմ անվերջ սեր»․ Սիլվա Հակոբյանը անչափ գեղեցիկ տեսանյութ է հրապարակել

Սիրված երգչուհի Սիլվա Հակոբյանը իր սոցհարթակում ակտիվ է։ Նա հաճախ է հանրությանը ներկայացնում տարաբնույթ լուսանկարներ, տեսանյութեր՝ ցույց տալով  առօրյան, ինչպես նաև աշխատանքային գործունեությունը։

Օրեր առաջ երգչուհին համերգային ծրագրով մեկնել էր Վլադիվոստոկ։ Այդ շրջանակում մեկնել էին նաև այլ երգիչներ։ Սիլվա Հակոբյանը նաև հաճախ  հանրայնացնում է լուսանկարներ և տեսանյութեր դստեր մասնակցությամբ, ինչին երգչուհու հետևորդները մեծ ուրախությամբ են արձագանքում։

Այս անգամ նա հանրայնացրել է մի գեղեցիկ  տեսանյութ, որտեղ մայր ու  դուստր պարում են և պտտվում։ Տեսանյութում հնչում է Սիլվա Հակոբյանի երգը, որը նվիրված է հենց իր երեխային։ Սիլվան տեսանյութին՝ «Իմ անվերջ սեր» հեշթեգն է կցել։

Մեկնաբանություններում երգչուհու հետևորդները հանդես են եկել գեղեցիկ գրառումներով։ Հիշեցնենք, որ Սիլվա Հակոբյանը  վերջերս ներկայացրեց իր արտադրանքը։ Այն արդեն վաճառքում է։

Երգչուհին արտադրում է հումուս, տոմատի մածուկ, քունջութի մածուկ և սուրճի տեսականի։Սիլվա Հակոբյանի և դստեր մասնակցությամբ տեսանյութը կարող եք դիտել ստորև․

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!