Լիլիթ Մուրադյան և Վահե Խանամիրյան զույգը կրկին ծնողներ կդառնան․ աղջի՞կ, թե՞ տղա

Հեռուստահաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը և նրա ամուսին Վահե Խանամիրյանը երկրորդ անգամ ծնողներ կդառնան։ Նրանք իրենց սոցհարթակում ակտիվ են և հաճախ են իրենց կյանքից դրվագներ հանրայնացնում։

Այս անգամ ամուսինները ներկայացրել են երկրորդ բալիկի   առիթով կազմակերպած գեղեցիկ միջոցառումը, որի ընթացքում իմացել են ապագա բալիկի սեռը։ Այս մասին տեղեկանում ենք հեռուստահաղորդավարուհու ինսթագրամյան օգտահաշվից։

Լիլիթ Մուրադյանը նաև գրառում է կատարել, որտեղ նշել է, որ նրանք տղա են ունենալու և շնորհակալություն է հայտնել իր դստերը՝ Անի Անդրեային, քանի որ նա սովորեցրել է նրանց, թե ինչ բան է ընտանիքը։

Նա մասնավորապես գրել է․ «Եվ վերջապես։ Թող մեր տղան բերի խաղաղություն, սեր և հաջողություն։ Մենք քեզ սպասում ենք մեր տղա, հատկապես Անդրեան))) Անի Անդրեա շնորհակալ ենք քեզ, որ սովորեցրիր մեզ թե ինչ է ընտանիքը, դու մեր լույսն ես»։

Մեկնաբանություններում Լիլիթի հետևորդները հանդես են եկել շնորհավորանքներով և ջերմ բարեմաղթանքներով։ Մենք նույնպես միանում ենք բոլոր շնորհավորանքներին և բարեմաղթանքներին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!