«Մեկ ամիս քո կինը»․ Վարդուհի Վարդանյանի հարսիկը սիրառատ լուսանկար է հրապարակել

Մեկ ամիս առաջ տեղեկացրել էինք, որ ամուսնացել է երգչուհի Վարդուհի Վարդանյանի որդին՝ Ռուբեն Ավոյանը։ Վարդուհի Վարդանյանը տարիներ առաջ մшհացավ ավտnվթшրից՝ համերգից վերադառնալու ճանապարհին։ Նրա որդին՝ Ռուբեն Ավոյանը(Ռուբուշը), բոլորի ուշադրության կենտրոնում էր։ Փոքրիկ տղային  այժմ բոլորը կհիշեն։

Նա ամուսնացել է Մարի Ղազարյանի հետ։ Նրանց հարսանյաց լուսանկարներն ու տեսանյութերը պտտվում էր ողջ համացանցով։ Հարսանյաց հանդեսի հուզիչ պահերից մեկն էլ Վարդուհու գործընկերների կողմից ստեղծված գեղեցիկ երգի կատարումն էր Ռազմիկ Ամյանի կողմից։

Երգի բառերը գրել է Ավետ Բարսեղյանը։ Երգը նվիրված է ամենաբարի սրտով աղջկան՝ Մարիին։ Հարսանիքից հետո զույգը մեկնել է Դուբայ՝ վայելելու մեղրամիսը։

Նրանք իրենց հետևորդներին ուրախացնում էին այնտեղից հանրայնացված լուսանկարներով։ Մարին ամուսնու հետ հրապարակել է սիրառատ լուսանկար, որին կից գրառել է․ «Սե՜ր, լիքը Սեր», ինչպես նաև ավելացրել է՝ «Մեկ ամիս քո կինը» հեշթեգը։

Մեկնաբանություններում Մարիի հետևորդները հանդես են եկել ջերմ և գեղեցիկ գրառումներով։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!