Այսօր Աննա Դովլաթյանի ծննդյան օրն է․ ինչպե՞ս է շնորհավորել նրան ամուսինը

Այսօր երգչուհի Աննա Դովլաթյանի ծննդյան օրն է։ Այդ առիթով նրա ամուսինը՝ դերասան Դավիթ Աղաջանյանը, իր սոցհարթակում հանրայնացրել է կնոջ հետ սիրառատ  լուսանկար, որտեղ զույգն անչափ շքեղ տեսք ունի։

Դերասանը լուսանկարին կցել է գեղեցիկ գրառում։ Նա մասնավորապես գրել է․ «Շնորհավոր ծնունդդ իմ Մեծ աղջիկ․․․ Միշտ ժպտա»։ Մեկնաբանություններում Դավիթի և Աննայի հետևորդները ջերմագին շնորհավորանքներով և բարեմաղթանքներով են հանդես եկել։

Իսկ երգչուհու ինսթագրամյան օգտահաշվի սթորի բաժինը, որտեղ տեղեկատվությունը հասանելի են 24 ժամ, վաղ առավոտից լեցուն են շնորհավորանքներով և բարեմաղթանքներով։

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2018 թվականին։ Նրանք  ունեն մեկ դուստր՝ Կարինան։ Հրաշք փոքրիկն արդեն ութ ամսական է։ Երջանիկ ծնողները հաճախ են հանրայնացնում փոքրիկի լուսանկարներն ու իր մասնակցությամբ տեսանյութերը։

Թե ինչպես է մեծանում Կարինան, ուշի ուշով հետևում են օգտատերերը և նրա մասնակցությամբ բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը օգտատերերի կողմից մեծ ուրախությամբ են ընդունվում։ Նրանք մշտապես հանդես են գալիս  գեղեցիկ գրառում-մեկնաբանություններով։

Понравилась статья? Поделиться с друзьями: