Բերանում հալվող կաթնաշոռով թխվածքաբլիթներ․ համեղ և յուրահատուկ բաղադրատոմս

Առաջարկում ենք պատրաստել այս թխվածքաբլիթները, որոնք անչափ համեղ են ստացվում։ Այն կարելի է մատուցել ինչպես նախաճաշին, այնպես էլ երեկոյան թեյի սեղանի շուրջ։ Պատրաստման գործընթացը դժվարություն չի ներկայացնում։

Այսպիսով՝ կաթնաշոռային այս թխվածքաբլիթները ստանալու համար ձեզ անհրաժեշտ կլինի՝

Ալյուր — մոտավորապես 450 գ

Կաթ — 250 մլ

Խմորիչ — 7 գ

Շաքարավազ — 150 գ

Հավկիթ — 2 հ․

Կարագ — 100 գ

Բուսայուղ — 20-30 գ

Մեկ դեղնուց+2 ճ․ գ․ կաթ թխվածքաբլիթների վրա քսելու համար

Միջուկի համար՝

Կաթնաշոռ — 350 գ

Շաքարավազ — 100 գ

Հավկիթ — 1 հ․

Թթվասեր — 2 ճ․ գ․

Վանիլ

Սառեցված հապալաս — 200 գ

Եգիպտացորենի օսլա — 1 ճ․գ․

Խորիզ՝

Ալյուր — 50 գ

Կարագ — 30 գ

Շաքարավազ — 50 գ

Խմորիչը մեկ ճաշի գդալ ալյուրի և նույնքան շաքարավազի հետ թրջել կաթի մեջ և 15 րոպե թողնել տաք տեղում։ Հաջորդիվ ալյուրը, հավկիթները, շաքարավազը և հալեցված կարագը միացնել իրար, ապա ավելացնել խմորիչի խառնուրդը և հունցել փափուկ խմոր։ Անհրաժեշտության դեպքում ավելացնել ալյուր։ Սակայն, հիշեք՝ որքան փափուկ ու նուրբ լինի խմորը, այդքան նուրբ կստացվեն թխվածքաբլիթները։

Խմորը ծածկել սրբիչով և դնել տաք տեղ։ Այդ ժամանակահատվածում անհրաժեշտ է պատրաստել միջուկը։ Միջուկի համար նախատեսված բոլոր բաղադրամասերը միացնել իրար և անցկացնել բլենդերով։ Հապալասը (եթե սառեցված է, հալեցնել և ազատվել ավելորդ ջրային զանգվածից) միացնել օսլային և լավ խառնել։

Խորիզի պատրաստման համար սառը կարագը բաժանել կտորների, ավելացնել ալյուրն ու շաքարավազը, ապա ձեռքերով վերածել փշրանքների։ Ապա խմորից վերցնել կտորներ, գնդել, այնուհետև բացել , վրան դնել միջուկ , միջուկի վրա հապալասի խառնուրդը, նորից գնդել, տալ բլիթի տեսք , թաթախել խորիզի մեջ, ապա դասավորել ձևամանում և թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում՝ 25 րոպե։

Понравилась статья? Поделиться с друзьями: