Մեղրով տորթի նոր բաղադրատոմս․ պատրաստվում է հաշված րոպեների ընթացքում և անչափ համեղ է

Եթե անչափ շատ եք սիրում մեղրով տորթ, բայց պատրաստման գործընթացը ժամանակատար է ու նյարդայնացնող, ապա առաջարկում ենք Մեղրով տորթի մի բաղադրատոմս, որը կկարողանաք պատրաստել շատ կարճ ժամանակամիջոցում և միևնույն ժամանակ կստանաք անչափ համեղ տորթ։

Այսպիսով, այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի՝

Հավկիթ — 2 հ․

Շաքարավազ — 100 գ

Մեղր — 70 գ

Կարագ — 60 գ

Ալյուր — 180 գ

Վանիլ — 5 գ

Սոդա — 1 թ․ գ․

Սերուցք(33%) — 300 մլ

Շաքարի փոշի — 70 գ

Մեկ պտղունց աղ

Հավկիթները մեկ պտղունց աղի և շաքարավազի  հետ հարել, ավելացնել վանիլ, կարագ և մեղր, ապա հարել գդալի օգնությամբ։ Այնուհետև ավելացնել ալյուրն ու սոդան և լավ խառնել։ Խմորը լցնել յուղաթղթի վրա, տարածել և թխել  180 աստիճան տաքացված ջեռոցում 8-10 րոպե։

Անհրաժեշտ է հետևել, որ շատ չթխվի․ պետք է թեթև վարդագունի։ Այնուհետև զգուշությամբ առանձնացնել յուղաթղթից և բաժանել երեք մասի։ Եզրերը հավասարեցնել, իսկ մնացորդներից պատրաստել փշրանքներ։

Սառը սերուցքը հարել շաքարի փոշու հետ և կրեմը պատրաստ է։ Այն  քսել շերտերի վրա և միացնել իրար, վրան նույնպես քսել կրեմ և զարդարել փշրանքներով։ Թողնել սառնարանում երկու ժամ։

Понравилась статья? Поделиться с друзьями: