Առաջարկում ենք թխել հետաքրքիր բաղադրությամբ տորթ, որն ունի նույնքան յուրճրինակ անվանում՝ «Գանգրահեր տղա»։ Այն շատ համով է ստացվում։ Պատրաստեք և չեք զղջա։ Այն դուր կգա բոլորին։ Անգամ ամենաքմահաճ քիմքին։
Եվ այսպես, ձեզ անրաժեշտ կլինի՝
Խմոր՝
Հավկիթ — 2 հ․
Թթվասեր — 1 բաժ․
Խտացրած կաթ — 1 բաժ․
Ալյուր — 2 բաժ․
Փխրեցուցիչ — 1 թ․գ․
Կակաո — 3 ճ․գ․
Կրեմ՝
Խտացրած կաթ — 500 գ
Թթվասեր — 500 գ
Ջնարակ՝
Կաթ — 100 մլ
Շաքարավազ — 1 ճ․գ․
Շոկոլադ — 100 գ
Սերուցքային կարագ — 30 գ
Հավկիթները շաքարավազի հետ հարել, այնուհետև հերթով լցնել խմորի համար նախատեսված բաղադրիչները և խառնել ։ Խմորը բաժանել երկու մասի։ Դրանցից մեկին ավելացնել կակաո։Շերտերը թխել մոտավորապես 30 րոպե՝ 190 աստիճան տաքացված ջեռոցում։
Թխված շերտերից մեկը կտրտել քառակուսիների տեսքով (2։2-ի հարաբերությամբ)։ Կրեմի համար նախատեսված բաղադրիչնրը միացնել և հարել։ Ջնարակը պատրաստելու համար կաթը շաքարավազի հետ տաքացնել, ապա տաք կաթին ավելացնել շոկոլադը և խառնել այնքան ժամանակ մինչ կհալվի շոկոլադը։ Եվ ավելացնել կարագ։
Այժմ պետք է վերջնական տեսքի բերել «Գանգրահեր տղա»-ին ․ ամբողջական շերտի վրա քսել կրեմը, հետո կտրատած քառակուսիները թրջել կրեմի մեջ և դասավորել տորթի վրա, վրան լցնել ջնարակը։ Հարկավոր է տորթը մեկ գիշեր պահել սառնարանում։