Էլեն Ազնավուրյանը պատմել է, թե ինչպես է սիրելին անակնկալ վայրում նշանվելու առաջարկ արել․ հետաքրքիր մանրամասներ

Դերասանուհի Էլեն Ազնավուրյանը նշանվել է։ Նա պատմել է անակնկալ նշանդրեքի մասին։ Նոր տարվա գիշերը նրանք գնացել էին եկեղեցի։

Էլենի ընկերը՝ Բորիսը, եկեղեցում նրան նշանվելու անակնկալ առաջարկություն է արել և այդտեղ էլ նշանվել են։ Դերասանուհու խոսքով՝ բոլորը տեղյակ էին, բացի իրենից։ Բորիսն ու Էլենը երկու տարի է ինչ ընկերություն են անում։ Էլենը պատմում է, որ իրենց հարաբերություններում նշանվելուց հետո ոչինչ չի փոխվել։

Նշանադրությունը տեղի էր ունեցել եկեղեցում, սակայն խնջույք չէր կազմակերպվել։ Զույգը իրենց նշանադրության կապակցությամբ խնջույք կազմակերպեց փետրվարի 14-ին։

Դերասանուհին այս օրը նույնպես չափազանց լարված ու հուզված է եղել, ինչպես Ամանորի գիշերը եկեղեցում։ Նա այդ օրը հուզմունքից ոչինչ չի կարողացել ուտել։ Խնջույքի կազմակերպչական հարցերով զբաղվել է Էլենը։

Նա պատմել է, որ զգեստի հարցում տատանվել է, սկզբում այլ զգեստ է ընտրել, հետո մտքափոխվել է և ընտրել բոլորովին այլ զգեստ։

Զույգը պլանավորում է այս տարի ամուսնանալ, սակայն օրը դեռ չեն որոշել։

Понравилась статья? Поделиться с друзьями: