Հայտնի Շառլոտայի հրաշալի բաղադրատոմս․ նուրբ , բերանում հալվող տորթ

Ձեզ ենք ներկայացնում հանրահայտ տորթի՝ Շառլոտայի յուրօրինակ բաղադրատոմս։ Այն բավականին հեշտ է պատրաստվում և ստացվում է անչափ համեղ։ Պատրաստեք և ինքներդ կհամոզվեք։

Եվ այսպես, ձեզ անհրաժեշտ կլինի՝

Բրնձի ալյուր — 2-3 բաժակ

Հավկիթ — 6 հ․

Շաքարավազ — 1 բաժակ

Կաթնաշոռ — 500 գ

Սերուցքային կարագ — 300 գ

Փխրեցուցիչ — 1 թ․ գ․

Խնձոր — 4 հ․

Բաղադրիչների այս քանակությամբ բավականին մեծ տորթ է ստացվում։ Կարող եք կրճատել քանակը և ստանալ ավելի փոքր տորթ։ Սակայն կարելի է հաշվի առնել այն փաստը, որ այս տորթը հաջորդ օրը նույքան փափուկ ու թարմ է մնում։ Հավկիթները շաքարավազի հետ լավ հարել։ Ավելացնել կաթնաշոռը, հալեցրաց տաք կարագը և շարունակել հարել։

Այնուհետև ավելացնել մաղով անցկացված ալյուրը և պատրաստել խիտ թթվասերի պնդությնան խմոր։Խմորին ավելացնել փխրեցուցիչը։ Խմորը տեղափոխել յուղաթղթով պատած ձևամանի մեջ, հավասարեցնել, ապա վրան դասավորել կտրատած խնձորները։

Խնձորները ինչքան  մեծ չափի  կտրատեք, այնքան գեղեցիկ կլինի։ Կարելի է նաև խնձորի վրա շաղ տալ դարչին։ Թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում՝ 50 րոպե։։ Պատրաստի տորթի վրա շաղ տալ շաքարի փոշի։

Понравилась статья? Поделиться с друзьями: