«Շնորհակալ եմ, որ ինձ կյանք ես պարգևել ու, որ ինձ բախտ է վիճակվել հենց քեզ ասել ՄԱՄ»․ Աննա Դովլաթյանի շնորհակալական գրառումը

Երեկ՝ փետրվարի 24-ին, տեղեկացրել էինք, որ երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը նշել է իր ծննդյան օրը։ Նրան սոցհարթակում շնորհավորել էր իր ամուսինը՝ Դավիթ Աղաջանյանը՝ հանրայնացնելով կնոջ հետ սիրառատ լուսանկար։

Օրվա ավարտին երգչուհին անհաշիվ շնորհավորանքներին ի պատասխան շնորհակալական գրառմամբ է հանդես եկել, ինչպես նաև հանրայնացրել է լուսանկար։

Գրառման մեջ Աննան իր շնորհակալական խոսքն է հղել բոլոր նրանց, ովքեր շնորհավորել էին իրեն։ Նա մասնավորապես նշել է, որ իր ծննդյան օրը որքան ուրախ է, այդքան էլ տխուր է և որքան ուժեղ է այքան էլ՝ թույլ։ Ինչպես բոլորի համար, այնպես էլ Աննայի համար տարին դժվшր էր։

Աննան գրում է, որ այս բարդ տարին իրեն տասը տարով մեծացրեց, սակայն իրեն նվիրեց Կարինային, ով օգնել է երգչուհուն հաղթահարել դժվшրին օրերը։ Դովլաթյանը բարեմաղթանքներ է հղել իրեն շնորհավորողներին։

Գրառման վերջում շնորհակալություն է հայտնել մայրիկին․ «Շնորհակալ եմ, որ ինձ կյանք ես պարգևել ու, որ ինձ բախտ է վիճակվել հենց քեզ ասել ՄԱՄ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: