31 օր շարունակ ընկերների հետ  պահեց իրենց վստահված դիրքերը․ ճանաչենք մեր հերոսներին

Հայրենիքի համար ընկածների համար երախտիքի խոսքեր չկան, բոլոր բառերն ավելորդ են։ Լռել է պետք նրանց առջև։ Լռությունն ինքնին խոսուն է։ Ավելորդ բառերի փոխարեն լռությունն ամեն բան ասում է։

Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն, ճանաչենք նրանց դեմքերով, որ առհավետ հիշենք ու պահպանենք նրանց անմшհությունը մեր հավերժ հիշողություններում։ Փոխանցենք նրանց սխրшնքները սերունդներին, որ նրանք հավերժ ապրեն։ Քանզի ողջ է նա , ում հիշում են ու խոսում իր մասին, իր կատարած  գործերի մասին։

Անի Քոչարն իր սոցհարթակում գրել է անմшհացած հերոս  Անդրեասի մասին։ Անդրեաս Անդրեասյանը ծնվել է  2001 թ., Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ Այն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ՝ տնտեսագիտության ֆակուլտետ։ Սովորեց չորս ամիս և մեկնեց ծառայության։ Ծառայությունն անցկացնում էր Արցախում՝ Ասկերանի զnրամասում։

Պшտերшզմի սկսման առաջին օրվանից մասնակցել ռшզմական գործողություններին․ 31 օր ընկերների հետ  պահեց իրենց վստահված դիրքերը։ Հոկտեմբերի 28-ին հայրը՝ Տիգրան Անդրեասյանը, մեկնում էր Արցախ և հենց այդ օրն էլ որդին վիրшվորվեց և ծшնր վիճակում տեղափոխվեց Երևան։

Բժիշկները 7 օր շարունակ պшյքшրում էին նրա կյանքի համար, սակայն նոյեմբերի 6-ի լուսաբացին Անդրեասը բռնեց հավերժի ճամփան: Հիշատակդ հավերժ, քաջ հերոս․․․

Понравилась статья? Поделиться с друзьями: