«Ես  անչափ ուրախ եմ, որ Ձեզ տեսա ու երեկոն Ձեզ հետ անցկացրեցի։ Սիրում եմ Ձեզ»․ ո՞ւմ մասին է պատմել Միհրան Հարությունյանը

Հայազագի հունահռոմեական ոճի ըմբշամшրտիկ Միհրան Հարությունյանը  ինսթագրամյան օգտահաշվում իր առաջին մարզիչի հետ լուսանկար է հանրայնացրել և կից գրառման մեջ ծանոթացրել է իր հետևորդներին մարզիչի  հետ  և պատմել նրա մասին։ Նա գրել է, որ Ֆելիքս Պետրովիչը խորհրդային  տարիների լավագույն մարզիչներից մեկն էր։

Ըմբիշը հատուկ շնորհակալություն է հայտնել մարզիչին սկզբնական փուլում իրեն տված անգին խորհուրդների համար։ Միհրանը մասնավորապես գրել է․ «Մարդ, որ անկանխատեսելի իրավիճակներում գիտի ինչպես աջակցել և ցուցաբերել հատուկ հոգատարություն։ Ես  անչափ ուրախ եմ, որ Ձեզ տեսա ու երեկոն Ձեզ հետ անցկացրեցի։ Սիրում եմ Ձեզ»։

Հիշեցնենք, որ ըմբշամшրտիկ Միհրան Հարությունյանը Ադրբեջանի կողմից սшնձшզերծվшծ պшտերшզմի ողջ ընթացքում եղել է Արցախում և մասնակցություն ցուցաբերել հայրենիքի պաշտպանության գործում։

Նա հաճախ իր սոցհարթակում թե՛ լուսանկարների և թե՛ տեսանյութերի միջոցով տեղեկացնում էր Արցախում տիրող իրավաիճակը։

Իսկ պшտերшզմի ավարտից անմիջապես հետո ուղիղ եթերում հայտարարել է, որ սկսում է պարապմունքները և պատրաստվում է մասնակցել մրցույթների։

Понравилась статья? Поделиться с друзьями: